Ստոմատոլոգիա
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար
Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի կարևորագույն խնդիրներից են։ Ամբողջ աշխարհում նկատվում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների երիտասարդացում բացի դա տարեցների մոտ նկատվում է հիվանդացության ավելացում ավելի քան 2 անգամ։
1880-ական թվականներից սկսած բազմաթիվ գիտնականներ փորձել են գիտականորեն բացատրել խոցային հիվանդությունների առաջացման մեխանիզմները։ Այս տարիների ընթացքում առաջարկվել է խոցային հիվանդությունների առաջացման մի քանի տասնյակի հասնող տեսություններ։Տարբեր տեսություններ առաջարկում էին տարբեր բուժումներ պայմանավորված խոցը առաջացնող գործոնով։ Գաստրիտի և խոցային հիվանդությունների նկարագրություն ենք գտնում Գի Դը Մոպասանի 1886 թվականին գրված «Մոնտ Օրիոլ» ռոմանում։ Այդ ռոմանում արտացոլվում է խոցային հիվանդությունների բուժման այն ժամանակվա մոտեցումները։
Մինչ 1983 թ․ ոչ մի տեսության մեջ փորձ չէր կատարվել խոցային հիվանդությունը կապել բակտերիալ գործոնի հետ , քանի որ կարծում էին որ ստամոքսի բարձր թթվայնության պատճառով այնտեղ ոչ մի բակտերիա գոյատևել չի կարող։ 1983 թ․-ին B.Marshall-ը և J. Warren-ը ստամոքսում բացահայտեցին Helicobacter pylori բակտերիան , ինչը լիովին փոխեց պատկերացումները ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների առաջացման էթիոպաթոգենեզի վերաբերյալ։ Ներկայումս հաստատված է Helicobacter pylori-ի դերը քրոնիկական գաստրիտի, ստամքսի , 12-մատնյա աղու խոցի ,մալտոմայի և ստամոքսի քաղցկեղի առաջացման էթիոպաթոգենեզում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Helicobacter pylori-ին դասել է կանցերոգեն միկրոօրգանիզմների շարքին։ Կան տվյալներ որ Helicobacter pylori-ին կարող է հանգեցնել անեմիայի , կորոնար անոթների աթերոսկլերոզի։ Կան հետազոտություններ որտեղ ապացուցվում է որ HP-ին կարող է առաջացնել կարիես։
HP-ի բացահայտումից հետո դեռ երկար ժամանակ այն գտվում էր միայն մանրէաբանների և գաստրոէնտերոլոգների հետաքրքրության տիրույթում։ Միայն վերջերս HP-ին հայտնվեց նաև ստոմատոլգների հետաքրքության ոլորտում։ Բերանի խոռոչը հանդիսանալով մարսողական համակարգի սկզբնական բաժինը մշտապես ենթարկվում է արտաքին միջավայրի անբարենպաստ գործոնների և զանազան մանրէների և տոքսիկ նյութերի ազդեցությանը։ Նախկինում հոտազոտման միջոցների անկատարությամբ պայմանավորված բերանի խոռոչում HP չէր հայտնաբերվում կամ հայտնաբերվում էր շատ չնչին քանակներով ,ինչը թույլ էր տալիս կարծել որ բերանի խոռոչը հանդիսանում է տրանիզտոր հատված HP-ի համար , որի միջով այն անցնում էր մարսողական համակարգի հաջորդ բաժիններ։Գտնում էին որ բերանի խոռոչում չկան նպաստավոր պայմաններ HP-ի կենսագործունեության համար։
Այժմ HP-ի հայտնաբերման համար օգտագործում են PCR , ուրեազային , ֆլագելինային ռեակցիաները և կուլտուրալ մեթոդը։ Վերը նշված մեթոդներով HP-ին հայտնաբերվում է լնդային գրպանիկներում , բերանային հեղուկում , ատամնավահանիկում։
Ատամնային վահանիկը կարելի է ներկայացնել որպես «հասունացած» ատամնափառ,որում առկա են հանքայնացման նշաններ։
Ատամնային վահանիկը իրենից ներկայացնում է բարդ բազմամանրէային մինչև 200 մկմ հաստությամբ գոյացություն, որտեղ տարբեր տվյալներով առկա է 500 տարբեր տեսակի միկրոօրգանիզմներ։Ատամնային վահանիկի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ գտնվող միկրոօրգանզիմները կայուն են հակամիկրոբային պրեպարատների նկատմամբ։
Այսպիսով ատամնային վահանիկում գտնվող H. pylori-ին «պաշտպանված» է հակաբակտերիալ պրեպարատների ազդեցությունից։Հակաբիոտիկների օգտագործման արդյունքում աղեստամոքսային տրակտից անգամ H.pylori-ի էռադիկացիայից հետո,ատամնային վահանիկում այնուամենայնիվ այն պահպանված է քանի որ «անհասանելի» է հակաբիոտիկ միջոցների համար։
Այսպիսով ատամնավահանիկում առկա H. pylori-ին կարող է երկրորդային վարակման և հիվանդության կրկնման պատճառ հանդիսանալ։
Ենթադրվում է, որ բերանի խոռոչում գտնվելով H.pylori-ին կարող է հանգեցնել նաև պարոդոնտի ախտահարումների։ Սակայն հետազոտությունները փաստում են որ պարոդոնտիտի սուր ընթացքի դեպքում H.pylori-ին էական ազդեցություն չունի պարոդոնտիտի էթիոպաթոգենոզում։ Քանի որ սուր պարոդոնտիտի դեպքում ախտաբանական լնդագրպանիկները դեռևս ձևավորված չեն ապա H.pylori-ի կենսագործունեության համար չկան նպաստավոր պայմաններ։ Այլ պատկեր է դիտվում քրոինիկ պարոդոնտիտի դեպքում։Քրոնիկ պարոդոնտիտի դեպքում ախտաբանական լնդային գրպանիկներում հատկապես թարախային արտադրությամբ գրպանիկների դեպքում ստեղծվում են նպաստավոր պայամներ (ջերմություն,խոնավություն) H.pylori-ի կենսագործունեության համար։Հետազոտությունները փաստում են որ որքան մեծանում է ախտաբանական լնդագրպանիկի խորությունը անյաքան մեծանում են H.pylori-ի քանակությունը և ուժեղանում է այդ բակտերիաների կենսագործունեությունը։
Այսպիսով բերանի խոռոչում առկա H.pylori-ին ստամոքսի խոցի ստանդարտ բուժման ժամանակ լիովին էռադիկացիայի չի ենթարկվում բերանի խոռոչից ինչը կարող է ռեինֆեկցիայի և հիվանդության ռեցիդիվների հանգեցնել։
Վերը նշվածը հաստատելու համար կատարվել է մեկ տասնյակից ավելի հետազոտություններ։ Քննարկենք այդ հետազոտություններից մի քանիսը․
Կատարվել է աղեստամոքսային տրակտի խոցային հիվանդություններ ունեցող պացինետների հետազոտություն ովքեր ունեին նաև 1-ին և 2-րդ աստիճանի պարոդոնտիտ։ Հետազոտվող պացիենտներին բաժանել են 3 խմբի։ 3 խմբի պացիենտներն էլ ստացել են հակահելիկոբակտերային և հակախոցային բուժում հետևյալ սխեմայով՝
- պրոտոնային պոմպի ինհիբիտոր ( Օմեպրազոլ )- 20մգ օրը 2 անգամ
- կլարիտրոմիցին - 500մգ օրը 2 անգամ
- մետրանիդազոլ - 400մգ օրը 3 անգամ
Այս սխեմայով դեղերը ստացել են 7 օր , որից հետո 4 շաբատ տևողությամբ ստացել են օմեպրազոլ օրը 40մգ։
Այդ 3 խմբից 1-ի խմբին ընդհանուր էռադիկացիոն բուժման հետ միաժամանակ ցուցվել էր կատարել բերանի խոռոչի սովորական հիգիենիկ խնամքի միջոցառումենր։
2-րդ խմբի հիվանդներին էռադիկացիոն բուժումից առաջ կատարել էին ստոր և վերլնդային ատամաքարերի հեռացում և էռադիկացիոն բուժման ժամանակ ցուցվել է օրը 2 անգամ կատարել խոզանակով ատամների մաքրում և տրիկլոզան պարունակող հեղուկներով օրը 2 անգանմ ողողումներ , յուրաքանչյուր ողողում պետք է կատարվեր 60 վայրկյան։
3-րդ խումբ հիվանդների մոտ էռադիկացիոն բուժումից առաջ կատարել էին ստոր և վերլնդային ատամաքարերի հեռացում և էռադիկացիոն բուժման ժամանակ ցուցվել է օրը 2 անգամ կատարել խոզանակով ատամների մաքրում և տրիկլոզան պարունակող հեղուկներով օրը 2 անգանմ ողողումներ , որից հետո պատրաստվել է ինդիվիդուալ կապպա , դեղանյութի ներմուծման համար։ Էռադիկացիոն բուժման հետ միաժամանակ կատարվել է գեներալիզացված պարոդոնտիտի բուժում հետևյալ սխեմայով՝ մետրանիդազոլի 1 %-անոց ջրային լուծույթ (մետրոգիլ) - 2մլ օրը 2 անգամ 30 րոպե տեևողւթյամբ 7 օր շարունակ կապպայի միջոցով կատարվում է ապլիկացիա
250մգ կլարիտրոմիցին պարունակող սուսպենզիա ( կլացիդ 5մլ ) - 2մլ օրը 2 անգամ 30 րոպե տևողությամբ օրը 2 անգամ 7 օր շարունակ
Գաստրոէնտերոլոգիական բուժումից հետո հետազոտվողների 3 խմբում էլ կատարվել է բերանի խոռոչում Helicobacter Pylori-ի դետեկցիա PCR-ի միջոցով։ Որպես զննման նյութ վերցվել է լնդագրպանիկի և ատամնավահանիկի պարունակությունը։
- 1-ին խմբի մոտ հիվանդների 75%-ի մոտ Helicobacter Pylori-ի նկատմաբ PCR ռեակցիան դրական է։
- 2-ին խմբի մոտ հիվանդների 40%-ի մոտ է Helicobacter Pylori-ի նկատմաբ PCR ռեակցիան դրական ։
- 3-րդ խմբի մոտ Helicobacter Pylori-ի նկատմաբ PCR ռեակցիան բացասական է։
Ըստ մեկ այլ հետազոտության տվյալների բերանի խոռոչում Helicobacter Pylori-ի նկատմաբ PCR ռեակցիան դրական լինելու դեպքում ռեցիդիվների հավանականությունը կազմում է 45% իսկ PCR ռեակցան բացասական լինելու դեպքում ռեցիդիվների հավնականությունը կազմում է ընդամենը 3%;
Այս ամենից կարելի է կատարել հետևյալ հետևությունները՝
ախտաբանական լնդագրպանիկները կարող են հանդիսանալ ռեզերվուար Helicobacter Pylori-ի հաամար
Helicobacter Pylori-ի ստանդարտ էռադիկացիոն բուժումը չի բերում բերանի խոռոչից Helicobacter Pylori-ի էռադիկացիային ։
Ռուսական և արևմտյան հետազատությունների տվյալները փաստում են որ ստամոքսի և 12-մատնյա աղու խոց ունեցող պացիենտների 75-90%-ը ունեն նաև այս կամ այն չափով արտահայտված պարոդոնտի բորբոքային-դիստրոֆիկ ախտահարումներ, ինչը էլ ավելի է կարևորում համտեղ կոմբինացված բուժման անրաժեշտությունը։
Վերլուծելով արևմտյան և ռուսական բազմաթիվ հետազոտությունների տվյալներ կարելի է փաստել որ որոշակի տերբերություն առկա է %-ային առումով սակայն բոլորի մոտ էլ եզրակացությունը միանշանակ է՝ բերանի խոռոչը հանդիսանում է ռեզերվուար Helicobacter pylori-ի համար և կարող է հանգեցնել ռեինֆեկցման և հիվանդության ռեցիդիվի պատճառ հանդիսանալ։
Այսպիսով միայն գաստրոէնտերոլոգիական բուժումը չի կարող հանգեցնել լիարժեք բուժման , միայն միջդիսցիպլինար՝ գաստրոէնտերոլոգների և ստոմատոլոգների կողմից կատարված համատեղ բուժումը կարող է հանգեցնել լիարժեք արդյունքի խոցի կրկնման մինիմալ հավանականությամբ։
09.03.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ